-
02.11.2020|
13:47
Գիշերը Ստեփանակերտում ընդհանուր առմամբ հանգիստ է եղել։ Ուշ երեկոյան մի քանի անգամ, շատ կարճ, տագնապի ազդանշանն է միացել։
-
01.11.2020|
22:36
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում հանդիպման ժամանակ հայտնել է, որ Բաքու կգա ՊՆ նախարար Հուլուսի Աքարը:
-
01.11.2020|
22:33
Արցախյան հակամարտության նոր սրացումը Թուրքիայի կողմից Արևմուտքի դեմ անավարտ պատերազմի միայն մի մասն է՝գրում է Jerusalem post-ը։
-
01.11.2020|
22:32
Հոկտեմբերի 31-ին Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։
-
01.11.2020|
22:27
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի գրոհայինների շրջանում շարունակվում են կորուստներ գրանցվել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից կռվելիս:
-
01.11.2020|
22:25
Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով ձերբակալված վարձկան ահաբեկիչ, արաբ, Սիրիայի քաղաքացի Մուհռաբ Մուհամադ Ալ Շխերի հարցաքննությունից:
-
01.11.2020|
22:22
ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988-ին ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:
-
01.11.2020|
22:20
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացչել են հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:
-
01.11.2020|
22:16
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է ՀՀ հարավում երկու ռուս սահմանապահի մահվան տեղեկատվությունը, որը հայտնվել է լրատվամիջոցներում: «
-
01.11.2020|
22:12
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հերքում է պրոթուրքական Telegram-ալիքների տեղեկությունները, թե ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շարասյանը: